

Յոգա Երևանում
![]() |
---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեր Մասին
Յոգա Աշրամը Յոգայի և Այուրվեդայի Հայկական Ասոցիացիայի նախագիծ է: Այն մի խաղաղ կանաչ վայր է, որտեղ Դուք կարող եք զբաղվել յոգայով, շփվել մարդկանց հետ, ստանալ օգտակար և կիրառելի գիտելիքներ` Ձեր կյանքն ավելի առողջ և հարմարավետ դարձնելու համար: Ցանկության դեպքում կարող եք ուղղակի մեկ բաժակ թեյ խմել և կտրվել առօրյա աղմկոտ իրականությունից:
Յոգայի և Այուրվեդայի Հայկական Ասոցիացիան հիմնադրվել է յոգայով և այուրվեդայով հետաքրքրվող մարդկանց համախմբելու և այդ ոլորտում վավերական գիտելիքներ ստանալու ու կիսվելու նպատակով:
Նորություններ
![]() Բազմալեզու յոգա |
---|
Մեր Ուսուցիչները
Ունենալով տարբեր ակունքներ, փորձ և կյանքի ուղի` յոգայի գիտելիքներով կիսվելու առաքելությունն է բերել մեր բոլոր ուսուցիչներին Յոգա Աշրամ
Արմինե Սահակյան
Արմինեն որակավորված յոգայի ուսուցիչ է: Յոգայի Ուսուցչի Սերտիֆիկատը ստացել է 2016 թվականին Հնդկաստանի Բանգալոր քաղաքի S-VYASA Yoga University Յոգայի Համալսարանում` մի վայր, որտեղ յոգային որպես գիտություն են վերաբերվում, գիտական աստիճաններ են ստանում յոգայի ոլորտում և յոգայի տարբեր ասպեկտների ազդեցությունը մարդու առողջության վրա չափելի են դարձնում: Յոգայի խմբային, անհատական, ինչպես նաև կորպորատիվ դասեր է անցկացնում: Դասերի ընթացքում կարևորում է գիտակցվածությունը, անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով դիրքերի մոդիֆիկացիան, և յոգան որպես ընդհանուր հոգեկան առողջության անփոխարինելի գործիք է դիտարկում:



Լիլիթ Սիմոնյան Միշրա
Լիլիթը ավելի քան 15 տարվա յոգայի փորձ ունի, անհատական յոգայի դասեր է տալիս սկսած 2007 թվականից։ Նա սերտիֆիկացված Յոգայի ուսուցիչ է (200 ժամ): Տարիների ընթացքում յոգայի տարբեր ճյուղերի մասնագիտացված դասընթացներ է անցել մի քանի վարպետների մոտ, մասնավորապես` Սատյանանդա յոգա, Ռաջա յոգա, Վինյասա յոգա, վերականգնողական յոգա, ինտեգրատիվ յոգա, և այլն։ Լիլիթը նաև դասընթացներ է անցել յոգայի փիլիսոփայության, մարդու մարմնի կառուցվածքի, տարածված հիվանդությունների հանդեպ յոգայի մոտեցման, խորացված մեդիտացիայի և այլն:
Նինել Դավուդի
Նինելը պրոֆեսիոնալ յոգայով է զբաղվում 2011 թվականից և երեք տարի դասավանդել է յոգա Պարսկաստանում: Նա ունի պրանայամայի, մեդիտացիայի և կյանքի ռիթմի սերտիֆիկատներ Թեհրանի նշանավոր հաստատություններից: Բացի դրանից, նա սերտիֆիկացված Աշտանգա յոգայի ուսուցիչ է Յոգա Ալիանսի կողմից որակավորում ստացած դպրոցից (200 ժամ, Աշտանգա Յոգա Մայսոր, Մայսոր, Հնդկաստան, 2016): Դասի ժամանակ կարևորում է ճիշտ շնչառությունը և մտքի հետ աշխատանքը՝ մտքի սահմանափակումներից ազատվելու և մարմնի հնարավորությունները մաքսիմալ արդյունավետ օգտագործելու նպատակով:
Կատիա Լոգունովա
Կատիան 500 ժամ միջազգային սերտիֆիկացում ստացած, ավելի քան 10 տարվա փորձ ունեցող յոգայի մարզիչ է։ Նա վարում է ինչպես խմբային, այնպես էլ անհատական դասեր սկսնակներից մինչև առաջադեմ ուսանողների, հղիների և մեղմ յոգայի դասեր։ Կատիան շարունակաբար խորացնում է իր գիտելիքները և ուրիշներին օգնելու կարողությունը՝ ժամանակակից անատոմիա, ֆիզիոլոգիա և հոգեբանություն ուսանելով:
Նա անում է ամեն ինչ՝ յուրաքանչյուրին անհատական, բարի և կարեկցող մոտեցում ցույց տալու համար։

Մեր դասերը
Մինչև 12 հոգի մեկ խմբում | Դասընթացներ սկսնակների և առաջադեմ ուսանողների համար
![]() | ![]() | ![]() | ![]() |
---|---|---|---|
![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() |