©  2015 Yoga Ashram

Յոգա Երևանում

Մեր Մասին

 

Յոգա Աշրամը Յոգայի և Այուրվեդայի Հայկական Ասոցիացիայի նախագիծ է: Այն մի խաղաղ կանաչ վայր է, որտեղ Դուք կարող եք զբաղվել յոգայով, շփվել մարդկանց հետ, ստանալ օգտակար և կիրառելի գիտելիքներ` Ձեր կյանքն ավելի առողջ և հարմարավետ դարձնելու համար: Ցանկության դեպքում կարող եք ուղղակի մեկ բաժակ թեյ խմել և կտրվել առօրյա աղմկոտ իրականությունից:

 

Յոգայի և Այուրվեդայի Հայկական Ասոցիացիան հիմնադրվել է յոգայով և այուրվեդայով հետաքրքրվող մարդկանց համախմբելու և այդ ոլորտում վավերական գիտելիքներ ստանալու ու կիսվելու նպատակով: 

Նորություններ

 

Մեր Ուսուցիչները

 

Ունենալով տարբեր ակունքներ, փորձ և կյանքի ուղի` յոգայի գիտելիքներով կիսվելու առաքելությունն է բերել մեր բոլոր ուսուցիչներին Յոգա Աշրամ

Արմինե Սահակյան
Արմինեն որակավորված յոգայի ուսուցիչ է: Յոգայի Ուսուցչի Սերտիֆիկատը ստացել է 2016 թվականին Հնդկաստանի Բանգալոր քաղաքի S-VYASA Yoga University Յոգայի Համալսարանում` մի վայր, որտեղ յոգային որպես գիտություն են վերաբերվում, գիտական աստիճաններ են ստանում յոգայի ոլորտում և յոգայի տարբեր ասպեկտների ազդեցությունը մարդու առողջության վրա չափելի են դարձնում: Յոգայի խմբային, անհատական, ինչպես նաև կորպորատիվ դասեր է անցկացնում: Դասերի ընթացքում կարևորում է գիտակցվածությունը, անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով դիրքերի մոդիֆիկացիան, և  յոգան որպես ընդհանուր հոգեկան առողջության անփոխարինելի գործիք է դիտարկում:      

Լիլիթ Սիմոնյան Միշրա

Լիլիթը ավելի քան 15 տարվա յոգայի փորձ ունի, անհատական յոգայի դասեր է տալիս սկսած 2007 թվականից։ Նա սերտիֆիկացված Յոգայի ուսուցիչ է (200 ժամ): Տարիների ընթացքում յոգայի տարբեր ճյուղերի մասնագիտացված դասընթացներ է անցել մի քանի վարպետների մոտ, մասնավորապես` Սատյանանդա յոգա, Ռաջա յոգա, Վինյասա յոգա, վերականգնողական յոգա, ինտեգրատիվ յոգա, և այլն։ Լիլիթը նաև դասընթացներ է անցել յոգայի փիլիսոփայության, մարդու մարմնի կառուցվածքի, տարածված հիվանդությունների հանդեպ յոգայի մոտեցման, խորացված մեդիտացիայի և այլն:

Նինել Դավուդի 

Նինելը պրոֆեսիոնալ յոգայով է զբաղվում 2011 թվականից և երեք տարի դասավանդել է յոգա Պարսկաստանում: Նա ունի պրանայամայի, մեդիտացիայի և կյանքի ռիթմի սերտիֆիկատներ Թեհրանի նշանավոր հաստատություններից: Բացի դրանից, նա սերտիֆիկացված Աշտանգա յոգայի ուսուցիչ է Յոգա Ալիանսի կողմից որակավորում ստացած դպրոցից (200 ժամ, Աշտանգա Յոգա Մայսոր, Մայսոր, Հնդկաստան, 2016): Դասի ժամանակ կարևորում է ճիշտ շնչառությունը և մտքի հետ աշխատանքը՝ մտքի սահմանափակումներից ազատվելու և մարմնի հնարավորությունները մաքսիմալ արդյունավետ օգտագործելու նպատակով:   

Սառա Դանֆի

Սառան արդեն 11 տարի զբաղվում է յոգայով, սովորել է Մայսորում (200 ժամ, Աշտանգա Յոգա Մայսոր) և Վրինդավանում (200 ժամ, Yoga Inbound School), Հնդկաստան: Նա նաև երկու սերտիֆիկատ ունի Այուրվեդայի ոլորտում՝ Պուերտո Ռիկոյից (Ayurvedic College for Wellbeing) և Ազգային Այուրվեդիկ Բժշկական Ասոցիացիայից (NAMA): Սառան նաև երկու տարի ծառայել է աշրամներում որպես Բհակտի Յոգայի ուսանող: Սառան միջին բարդության Վինյասա յոգա է դասավանդում՝ հարմար բոլոր մակարդակների ուսանողների համար՝ համալրելով դասը որոշ մանտրաներով և շնչառական վարժություններով:

Մեր դասերը

 

Մինչև 12 հոգի մեկ խմբում | Դասընթացներ սկսնակների և առաջադեմ ուսանողների համար

 

Կապ հաստատել մեզ հետ

Գրեք մեզ Ձեր մեկնաբանությունները, առաջարկները, խնդրանքներն ու հարցերը

 
  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
  • TripAdvisor - White Circle
  • YouTube - White Circle